Մուտքի արտոնագիր (VISA)

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Ուշադրություն, կարևոր տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտքի արտոնագիր պետք է ստանան Մոսկվայում Թաիլանդի Թագավորության դեսպանատնից: Անհրաժեշտ փաստաթղթերը կարող են հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության պատվո հյուպատոսությունում: Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել թռիչքից առնվազն 30 աշխատանքային օր առաջ:

Թաիլանդի Թագավորություն մուտք գործելու նորացված կանոններ

2022 թվականի հուլիսի 1-ից գործում են Թաիլանդի Թագավորություն մուտք գործելու նորացված կանոններ:

Թաիլանդի Թագավորություն մուտք գործելու պահանջների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հղմանը. https://moscow.thaiembassy.org/ru/publicservice/требования-для-въезда-в-таиланд?cate=5fb241f06daae365de11b6a2 

Մեկ մուտքով տուրիստական արտոնագիր (TR)

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Թաիլանդի Թագավորության կառավարությունը թեթևացրել է սահմանափակումները զբոսաշրջային այցերի համար այժմ գործում են հետևյալ կանոնները։


Փաստաթղթերը պետք է հանձնել նախատեսված այցից առնվազն 30 աշխատանքային օր առաջ։


Պահանջվող փաստաթղթերը՝
1. Թաիլանդ մուտքի օրվանից հաշված առնվազն 6 ամիս վավերականություն ունեցող անձնագիր, երկու ազատ էջով

2. Անձնագրի առաջին, երկրորդ էջերի բարձր որակի պատճենները A4 ֆորմատի թղթի վրա (նախկինում ստացած վերջին թաիլանդական արտոնագրի պատճենը նույնպես)

3. Մեկ հատ 4 x 6 սմ թարմ, բարձրորակ, պարզ լուսանկար (6 ամսից ոչ հին)

4. Մեկ ամբողջությամբ տպագիր լրացրած (ձեռագիր լրացված չի ընդունվում) և հայցորդի կողմից ստորագրած հարցաթերթիկ (անչափահաս երեխաների
հարցաթերթիկները ստորագրում են ծնողները կամ օրինական խնամակալները)։
Հարցաթերթիկը ներբեռնել՝ https://moscow.thaiembassy.org/en/publicservice/visa-
application?page=5d843dbc15e39c1abc00588a&menu=5d843dbc15e39c1abc00588b

5. Ընտանիքների դեպքում՝ երեխաների ծննդյան վկայականների պատճենները՝ անգլերեն թարգմանած և նոտարով հաստատած։

6. Բանկից տեղեկանք յուրաքանչյուր չափահաս անձի համար (1 ամսից ոչ հին)՝ առնվազն 20.000 թաիլանդական բաթ կամ 700 ԱՄՆ դոլարին համարժեք մնացորդով: Երեխաների հետ ճամփորդելու դեպքում բանկից տեղեկանք կարող է ներկայացնել ծնողներից մեկը (հաշվարկը՝ մեկ հոգու համար է․ երկու հոգու համար կրկնակի, երեքի համար եռակի և այլն): (Նշել ներկայացվում է ըստ պահանջի կամ Ռուսաստանում Թաիլանդի Թագավորության դեսպանատուն):
Ուշադրություն․ տեղեկանքը պետք է ներկայացնել Հայաստանում գործող որևէ բանկից, բնօրինակը, անգլերեն լեզվով, կնքված և ստորագրված բանկի կողմից։

7. Ամբողջ մնալու ընթացքում վճարված կացարանի հաստատում։ Անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցի ամրագրումը, որտեղ նշված կլինեն բոլոր հյուրերի անունները (ով ունի վիզայի կարիք), տվյալ ամրագրման վճարման ինվոյսը և այդ ինվոյսի համաձայն կատարած վճարումը: Հյուրանոցի վճարման հաստատումը պետք է ներկայացնել կա՛մ բանկային փոխանցման տեսքով («նպատակի» դիմաց
հստակ պետք է նշված լինի «հյուրանոցի վճար»), կա՛մ, քարտով փոխանցելու դեպքում՝ քարտի քաղվածքի առաջին և գործարքի էջերը։ Անհրաժեշտ է ներկայացնել տվյալ փաստաթղթերը կնքված և ստորագրված բանկի կողմից:

8. Երկկողմանի գնված ավիատոմս

9. ԱՄՆ 10.000 դոլարի առողջության ապահովագրություն, որը կծածկի բուժման հետ կապված ցանկացած ծախս։

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

* Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կա՛մ անգլերեն, կա՛մ նոտարով հաստատված անգլերեն թարգմանությամբ։

* Թաիլանդի Թագավորության հյուպատոսությունն իրավունք է վերապահում, ըստ անհրաժեշտության, պահանջել ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ, ինչպես նաև մերժել դիմումը: Դիմորդները պետք է տրամադրեն հավաստի փաստաթղթեր և տեղեկատվություն: Եթե ​​պարզվի, որ հայտատուները կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություն են ներկայացրել, նրանց դիմումները կմերժվեն և կհալորդվեն համապատասխան մարմիններին` տվյալ անձի հետագա մուտքը Թաիլանդի Թագավորություն արգելելու համար:

* Փաստաթղթերը վերջնականապես նայում և համապատասխան որոշում կայացնում, ինչպես նաև արտոնագիր տրամադրում է Մոսկվայում Թաիլանդի Թագավորության դեսպանատունը, որն իրեն իրավունք է վերապահում պահանջել ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ, ինչպես նաև մերժել արտոնագրի տրամադրումը։


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւն ԾԱՆՈւՑՈւՄ
Հայաստանում Թաիլանդի Թագավորության հյուպատոսությունը որևէ պատասխանատվություն չի կրում իրենից չկախված հանգամանքներում հայտատուների հանձնած փաստաթղթերի ուշացման, կորչելու, ինչպես նաև Մոսկվայում Թաիլանդի Թագավորության դեսպանատան կողմից մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումը մերժելու համար։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈ՛ւՆ
Մինչև 18 տարեկան անձանց համար, եթե նրանք ճանապարհորդում են միայնակ կամ իրենց օրինական ներկայացուցիչներից մեկի հետ, անհրաժեշտ է ներկայացնել օրինական ներկայացուցչի (մայր/հայր/խնամակալի) անգլերեն լեզվով համաձայնությունը նոտարական հաստատումով:

Տուրիստական ​​վիզա (TR) ստանալու ժամկետը առնվազն 30 աշխատանքային օր է:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար կարող եք զանգահարել +(374) 10 560410 կամ +(374) 99 560410 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 - 16:00 կամ գրել էլեկտրոնային հասցեին. info@thaiconsulate.am

Հարցաթերթիկը լրացնելուց առաջ, հորդորում ենք ծանոթանալ հարցաթերթիկի լրացման օրինակի հետ և լրացնել ըստ օրինակի:

հորդորում ենք, փաթեթը պատրաստ լինելուն պես PDF ֆորմատով ուղարկել info@thaiconsulate.am էլ. հասցեին` նախնական ստուգման նպատակով, ինչից հետո կնշանակվի օր և ժամ փաթեթը հյուպատոսություն հանձնելու համար:


Ընդունելության օր և ժամ.
Չորեքշաբթի 12:00 - 16:00 և Ուրբաթ 10:00 - 14:00