Մուտքի արտոնագիր (VISA)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ 2025 Թ-Ի ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԵՆ ԹԱԻԼԱՆԴ ԺԱՄԱՆՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏ (THAILAND DIGITAL ARRIVAL CARD - TDAC)։ ՔԱՐՏԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՆՑՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՅՔՈՒՄ՝ ՄՈՒՏՔԻ ՕՐԻՑ 3 ՕՐ ԱՌԱՋ։
Ընդհանուր տեղեկություններ
Ճամփորդական մուտքի արտոնագիր (Tourist Visa) տրվում է Թաիլանդի Թագավորություն ճամփորդական նպատակով մեկնելու համար։ Այն գործում է տրման օրվանից երեք (3) ամիս։ Տվյալ ժամանակահատվածում անհատը կարող է մուտք գործել Թաիլանդ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդական մուտքի արտոնագիրը հնարավորություն է ընձեռում Թաիլանդում մնալ վաթսուն (60) օր և կացությունը երկարաձգել ևս երեսուն (30) օր՝ դիմելով տեղի միգրացիոն ծառայություններ (կարող են երկարաձգել, բայց պարտավոր չեն)։
Թաիլանդ մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պլանավորած մուտքի ամսաթվից երեք (3) ամսից ոչ շուտ և քսանութ (28) օրվանից ոչ ուշ։
ԿԱՐԵՎՈՐ՝ Յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ տարիքից, անհրաժեշտ է հավաքել փաստաթղթերի առանձին փաթեթ։
ԿԱՐԵՎՈՐ՝ Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կա՛մ անգլերեն, կա՛մ նոտարի կողմից հաստատված անգլերեն թարգմանությամբ։
ԿԱՐԵՎՈՐ՝ Փաստաթղթերը պետք է լինեն իրական։ Կեղծ փաստաթղթեր կամ տեղեկատվություն տրամադրելու դեպքում դիմումները մերժվելու են անմիջապես։
Փաստաթղթերի ցանկ
1. Անձնագրի առաջին՝ լուսանկարով էջը։ Անձնագրի վավերականության ժամկետը՝ առնվազն վեց (6) ամիս՝ Թաիլանդ մուտքի օրվանից սկսած։
2. Լուսանկար 4x6 սմ՝ առավելագույնը՝ վեց (6) ամսվա վաղեմության
3. Առկայության դեպքում՝ ՀՀ նույնականացման քարտի երկկողմանի պատճենը կամ տեղեկանք գրանցման վայրից՝ անգլերեն թարգմանված և նոտարի կողմից հաստատված:
Օտարերկրյա քաղաքացիները, իրենց անձնագրի լուսանկարով էջից զատ, ներկայացնում են նաև Թաիլանդ մուտք գործելու օրվանից սկսած առնվազն վեց (6) ամիս վավերականություն ունեցող ՀՀ կացության իրավունքը հաստատող վկայականի երկկողմանի պատճենը, կամ հատուկ կացության անձնագրի լուսանկարով և գրանցման էջերը:
4. Բանկից տեղեկանք՝ վերջին երեք (3) ամսվա մնացորդի մասին, որտեղ երևում է, որ նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, անձն ունի անռվազն 20.000 թաիլանդական բատին համարժեք մնացորդ (մոտավորապես 700 ԱՄՆ դոլար):
ԿԱՐԵՎՈՐ՝ Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ներկայացնի իր անձնական տեղեկանքը։ Անչափահաս երեխաների համար տեղեկանքը ներկայացնում է ծնողներից մեկը՝ 20.000 թաիլանդական բատին համարժեք գումար անգամ տվյալ անձի և երեխաների քանակը։
Օրինակ՝ 1 չափահաս + 2 երեխա = 3 x 20.000 բատ
և յուրաքանչյուր երեխայի տեղեկանքին անհրաժեշտ է կցել ծննդյան վկայականի պատճենը՝ անգլերեն թարգմանված և նոտարի կողմից հաստատված։
5. Թաիլանդում մնալու ողջ ընթացքի համար կացության վճարման հաստատում:
6. Ամբողջությամբ վճարված մուտքի և ելքի ավիատոմս՝ տոմսի էլեկտրոնային համարով։ Չարթերային թռիչքների դեպքում կցել վճարման անդորագիրը:
Մուտքի էլեկտրոնային արտոնագիր ստանալու համար անցնել հետևյալ հղումներով`
Հղում 1
Հղում 2
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` e-visa-ի աջակցություն
Ս․թ․ սեպտեմբերի 15-ից Թաիլանդի Թագավորություն ճամփորդական նպատակով մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտքի էլեկտրոնային արտոնագիր ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Թաիլանդի Թագավորության հյուպատոսություն։ Մինչ հյուպատոսությունում օր և ժամ ամրագրելը հայտատուները նախապես պետք է visathailand.am@gmail.com էլ-փոստի հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝ նշված ձևաչափով: Տե՛ս փաստաթղթերի ցանկը ստորև:
Collapsible content
Փաստաթղթերի ցանկ
1. Անձնագրի առաջին՝ լուսանկարով էջը jpeg ֆորմատով։ Անձնագրի վավերականության ժամկետը՝ առնվազն վեց (6) ամիս՝ Թաիլանդ մուտքի օրվանից սկսած։
2. Լուսանկար 4x6 սմ jpeg ֆորմատով՝ առավելագույնը՝ վեց (6) ամսվա վաղեմության
3. Առկայության դեպքում՝ ՀՀ նույնականացման քարտի երկկողմանի պատճենը՝ 1 էջի վրա pdf ֆորմատով կամ տեղեկանք գրանցման վայրից՝ անգլերեն թարգմանված և նոտարի կողմից հաստատված՝ մեկ pdf ֆայլով:
- Օտարերկրյա քաղաքացիները, իրենց անձնագրի լուսանկարով էջից զատ, ներկայացնում են նաև Թաիլանդ մուտք գործելու օրվանից սկսած առնվազն վեց (6) ամիս վավերականություն ունեցող ՀՀ կացության իրավունքը հաստատող վկայականի երկկողմանի պատճենը pdf ֆորմատով, կամ հատուկ կացության անձնագրի լուսանկարով և գրանցման էջերը՝ pdf ֆորմատով (բոլոր փաստաթղթերը զետեղված մեկ pdf ֆայլի մեջ)։
4. Բանկից տեղեկանք՝ վերջին երեք (3) ամսվա մնացորդի մասին, որտեղ երևում է, որ նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, անձն ունի անռվազն 20.000 թաիլանդական բատին համարժեք մնացորդ (մոտավորապես 700 ԱՄՆ դոլար)՝ մեկ pdf ֆայլով:
ԿԱՐԵՎՈՐ՝ Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ներկայացնի իր անձնական տեղեկանքը։ Անչափահաս երեխաների համար տեղեկանքը ներկայացնում է ծնողներից մեկը՝ 20.000 թաիլանդական բատին համարժեք գումար անգամ տվյալ անձի և երեխաների քանակը։
Օրինակ՝ 1 չափահաս + 2 երեխա = 3 x 20.000 բատ
և յուրաքանչյուր երեխայի տեղեկանքին անհրաժեշտ է կցել ծննդյան վկայականի պատճենը՝ անգլերեն թարգմանված և նոտարի կողմից հաստատված (մեկ pdf ֆայլով)։
5. Թաիլանդում մնալու ողջ ընթացքի համար կացության վճարման հաստատում՝ մեկ pdf ֆայլով:
6. Ամբողջությամբ վճարված մուտքի և ելքի ավիատոմս՝ տոմսի էլեկտրոնային համարով։ Չարթերային թռիչքների դեպքում կցել վճարման անդորագիրը: Նշված փաստաթղթերը նույնպես անհրաժեշտ է ներկայացնել մեկ pdf ֆայլով:
Թաիլանդի Թագավորության հյուպատոսություն մոտենալուց առաջ նախապես ամրագրել ընդունելության օր և ժամ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով ժամը 11:00 - 16:00`
(+374) 10560410 կամ (+374) 99560410